«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կարևորը՝ ժողովուրդը գոհ լինի

Կարևորը՝ ժողովուրդը գոհ լինի
25.10.2016 | 00:23

Անշարժ գույքի կադաստրի ոլորտում օրերս «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ սահմանադրության փոփոխություններին համապատասխան: Ի՞նչ են ենթադրում այդ փոփոխությունները և ի՞նչ կտան ժողովրդին: Պարզաբանում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Նշված օրենքներում կատարված փոփոխությունները ուղղված են համակարգի գործառույթների պարզեցմանը, թափանցիկությանն ու մատչելիության առավել ապահովմանը, բյուրոկրատական քաշքշուկների և կոռուպցիոն ռիսկերի բացառմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Որոշակիացվել է անձի՝ իր գույքի և գույքային իրավունքների մասին տեղեկության անվճար տրամադրումը։
Հարկ է նշել, որ գործարար միջավայրում անշարժ գույքի հետ կապված գործառույթների իրականացմանը նպաստելու, գործարարի ժամանակի խնայողության նկատառումներից ելնելով, կադաստրի համակարգի կողմից մատուցվող որոշ ծառայություններ նախատեսվել է տրամադրել առավել արագացված ընթացակարգով՝ միևնույն օրը, երկու ժամվա ընթացքում՝ կիրառելով արագացման համապատասխան գործակից: 1997 թ. ընդունված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի կիրառումը հեշտացնելու նպատակով անշարժ գույքին վերաբերող մասը հստակեցվել և ներկայացվել է նոր խմբագրմամբ:


Հնարավորություն է ընձեռվել ՀՀ կառավարության լիազորված օպերատորների կողմից սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման, որը թույլ կտա, օրինակ, բանկերին կամ այլ կազմակերպությունների, մեկ պատուհանի սկզբունքով ավելի կարճ ժամկետներում հաճախորդներին առավել որակյալ ծառայություններ մատուցել:
100-ից ավելի գույքային միավորների վերաբերյալ տեղեկության տրամադրման համար սահմանվել են վճարման նվազման մեխանիզմներ:
Կադաստրային քարտեզների տրամադրման վճարը ամբողջ համայնքի կտրվածքով նվազեցվել է շուրջ 10 անգամ:


Հասցեի գրանցման և գրանցված հասցեի փոփոխման համար նախատեսված 2000 դրամ գումարն ընդհանրապես հանվել է:
Բացի այդ, օրենքով ամրագրվել է մատուցված ծառայության դեպքում գանձված վճարների վերադարձման կարգը, որը ներկայումս իրականացվում է կոմիտեի նախագահի հրամանով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջի կատարումը երբեմն անհնար է դառնում իրավատիրոջ կողմից անհրաժեշտ իրավունքը կամ դրա դադարումը միտումնավոր գրանցման չներկայացնելու պատճառով, ուստի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնին նման դեպքերում նույնպես հնարավորություն է ընձեռվել դիմում ներկայացնելու իրավունքի ծագման, փոփոխման, փոխանցման կամ դադարման պետական գրանցման համար:
Օրենքով սահմանվել են բացառություններ պետական կամ համայնքային հողամասերի օտարման որոշ դեպքերի համար՝ առանց այդ հողամասերի նկատմամբ նախապես սեփականության իրավունքի պետական գրանցման:


Առաջարկությունների հիման վրա տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց գույքի ու գույքային իրավունքների մասին տեղեկությունը նույնպես տրամադրվելու է անվճար:
Իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրումը 7000 դրամից դարձել է 5000 դրամ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերինը` 1000 դրամ:
Նկատի ունենալով, որ ներկայումս գործում է ՀՀ կառավարության 17.11.1998 թ. N 713 և 27.11.1998 թ. N 756 որոշումներով սահմանված բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերում իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման արտոնություն (գանձվում է վճարների 50 %-ի չափով), «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով ևս սահմանվել է նույն արտոնությունը:


Պատրաստեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ